Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության N 153-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետական բյուջեի «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Ալավերդի համայնքի ղեկավարին լիազորությունների պատվիրակման N 33 պայմանագիրը՝ կնքված 27 փետրվարի 2017թ., հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է`

1.   2017 թվականի բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիան ավելացնել 8000.0 հազ. դրամով (հ/հ 900265000217): Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները պակասեցնել 6.1 հազ. դրամով:
2.  2017 թվականի բյուջեի ծախսային մասում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման էներգետիկ ծառայությունների ծախսերն ավելացնել 2000.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4212), նույն բնագավառի կապի ծառայությունների ծախսերն ավելացնել  50.0 հազ. դրամով՝ հոդված 4214: Նույն բնագավառի ընդհանուր բնույթի  այլ ծառայությունների գրասենյակային նյութերի ծախսերը պակասեցնել  6.1 հազ. դրամով:
3.  Կրթության բնագավառի նախադպրոցական դաստիարակության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 5950.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637), այդ թվում`
Ø 
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 450.0 հազ. դրամ
Ø 
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 2000.0 հազ. դրամ
Ø  «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 1500.0 հազ. դրամ
Ø 
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 2000.0 հազ. դրամ
4.  Ալավերդի համայնքի  2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 702.8  հազ. դրամ  (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) և այն հատկացնել հետևյալ ուղղություններով`
Ø 
Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հանգիստ, մշակույթ և կրոն այլ դասերին չպատկանող ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ծախսերն ավելացնել 500.0 հազ. դրամով.
Ø  Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 126.0 հազ. դրամով  (բաժին 01, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121321, հոդված 5134):
Ø 
Կրթության բնագավառի կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատարնքների ծախսերն ավելացնել 76.8 հազ. դրամով (բաժին 09, խումբ 7, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121156, հոդված 5134):
5.  Բյուջեի եկամտային մասում 196.8 հազ. դրամը նախատեսել որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացում (հ/հ 900265121534):
6.  Ալավերդի համայնքի 2017 թվականի ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ø 
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել 950.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113), նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 950.0 հազ. դրամով` հոդված 5129:
7.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner