Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելովԱլավերդի համայնքի ավագանու կողմից 2022թ․ ընդունված «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 12-Ա որոշման պահանջները
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |