Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 28-ի իններորդ արտահերթ նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 28-ի իններորդ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
2. «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդի համայնքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող թվով վեց տրանսպորտային միջոցները ընդունելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2023 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
4. Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 35-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 51-Ա որոշման 1-ին կետի հավելված 17-ում լրացում կատարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
5. Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 17 մայիսի 2023 թվականի N 48-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
7. Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-002-0050-0244 ծածկագրով, 0.008251 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի հաշվետվության հաղորդումը հաստատելու մասին:
(Զեկ․ Ա․ Թամազյան)
9. Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 22-ի N 66-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
(Զեկ․ Ա․ Թամազյան)
10. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից կապի կայան տեղադրելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
11. Ալավերդի համայնքի մարզադաշտերի համար «Ապրելու» հիմնադրամի կողմից նվիրաբերվող նստարանները ընդունելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: