Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2023 թվականի N 72-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-002-0050-0239 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.92495 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ, 464-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետի,  77-րդ և 80-րդ հոդվածների,   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 3-րդ, 35-րդ, հոդվածների, 56-րդ հոդվածի առաջին, հինգերորդ և ութերորդ մասերի,  57-րդ հոդվածի առաջին, երկրորդ և յոթերորդ մասերի,  76-րդ,  77-րդ, 78-րդ, հոդվածների, հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, N 13062023-06-0014 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը՝

                  Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.      

1.      Համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու  համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին, հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխան, համայնքային  սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու  համար՝  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով,  25 (քսանհինգ)  տարի ժամկետով տրամադրել ժամանակավոր օգտագործման:

1.1.  Համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0239 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային  նշանակության, խոտհարք հողատեսքի, 0.92495  հեկտար մակերեսով հողամասը:

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 20000  (քսան հազար) դրամ:

2.     Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:

1)  Հողամասի վարձակալությամբ իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց  օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

2) Հողամասը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով դրանք  նախատեսված չեն այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:

3. Համայնքի ղեկավարին`

1) Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի  կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):

2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:

 3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -25

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ

ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner