Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0161 կադաստրային ծածկագրով, քաղաք Ալավերդի, Սպանդարյան փողոց 3 հասցեում գտնվող, 0.253 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 780.6 քառակուսի մետր մակերեսով շինությունը՝ ճոպանուղին (սեփականության վկայական թիվ 20012014-06-0041) ընդունել վարձակալության իրավունքով, 49 (քառասունինը) տարի ժամկետով, տարեկան 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0048-0012 կադաստրային ծածկագրով, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 16 հասցեում գտնվող, 1.2 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 197.7 քառակուսի մետր մակերեսով մարզադաշտը և 360.6 քառակուսի մետր մակերեսով լողավազանը՝ (սեփականության վկայական թիվ 20012014-06-0036) ընդունել վարձակալության իրավունքով, 49 (քառասունինը) տարի ժամկետով, տարեկան 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
3. Համայնքի ղեկավարին՝ Ճոպանուղու և Մարզադաշտի սեփականատեր «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ի և Ալավերդի համայնքի միջև կնքել համապատասխան վարձակալության երկկողմ կամ անհրաժեշտության դեպքում եռակողմ պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: