Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2024 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. 2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի միջոցով 2024 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
3. 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: