Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերության՝ 09․04․2024 թվականին կայացած արտահերթ ժողովի թիվ 02/24 արձանագրությունը, սեփականության իրավունքի N 2286441 վկայականը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 09.04.2024թ. տրված N ՄՏ-09042024-06-0172 միասնական տեղեկանքը՝ համայնքի ավագանինորոշում է.
1․ Որպես նվիրատվություն ընդունել Ախթալայի ԼՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքին տրվող, Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-005-0012-0021 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.1015 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ հիվանդանոցը:
1. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
2. Լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր և կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: