Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 05.05.2023թ. գրությունը
համայնքի ավագանին որոշում է
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ համայնք Ալավերդի, գյուղ Արևածագ, 3-րդ փողոց, թիվ 1 հասցեի շենքի տանիքին (Արևածագի գյուղապետարան, սեփականության վկայական թիվ 1811075, տրված 28/07/2003թ.) կապի կայան տեղադրելու նպատակով, ամսական 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: