Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 46-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.10.2016թ. N 1067-Ն որոշման 10.1 կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի N 01/108,3/02941-2024 - 08/04/2024 գրությունը, սեփականության իրավունքի N 969112 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել համայնք Ալավերդի, Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, թիվ 1 միջնակարգ դպրոցի զբաղեցրած՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից բաժանված՝ 0.07773 հա մակերեսով հողամասը և հողամասում առկա մանկական արվեստի դպրոցի շենքը՝ Ալավերդի համայնքի Օձուն գյուղում արտադպրոցական կրթության կազմակերպումն ապահովելու նպատակով:
2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով նվիրաբերությամբ պետական գույքն ստանալուհամար լիազոր մարմնին ներկայացնել հայտ, կնքել հողամասի նվիրաբերության մասին պայմանագիր, կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: