Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 60-րդհոդվածով, 63-րդհոդվածի 2-րդպարբերության 2) կետով, 66-րդհոդվածի 1-ինկետի 4) ենթակետով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, թիվ ՎԴ6/0019/05/20 վարչական գործով դատարանի վճիռը, սեփականության իրավունքի N 06-002-0158-0068 վկայականը, համայնքիղեկավարիառաջարկությունը`
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմք ընդունելով Թիվ ՎԴ6/0019/05/20 վարչական գործով դատարանի վճիռը՝ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոց, 53/4 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0158-0068 ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման նշանակության 0.0015 հա մակերեսով հողամասը, 28166 /քսանութ հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել Զավեն Նոնինյանին:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: