|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 դեկտեմբերի 2022 թվականի N 39-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալավերդի համայնքի 2023 թվականիբյուջեն՝ ա) եկամուտների գծով՝ 1849168.7 հազար դրամ, բ) ծախսերի գծով՝ 1849168.7 հազար դրամ, գ) հավելուրդը/դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 հազար դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: 8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15%-ը: 9. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն: |
Կողմ -14 ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -11 ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.45 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|