Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 28-րդկետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Օձունի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի N 1-ի:
2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Շնողի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի N 2-ի:
3. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Օձունի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023 թվականին իրականացվող վճարովի ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի N 3-ի:
4. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Շնողի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023 թվականին իրականացվող վճարովի ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի N 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: