Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 02/02/2023թ. N 01/112,3/00725-2023 գրությունը, համայնքի սեփականության իրավունքի N 23052023-06-0027 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 7/1 հասցեում գտնվող, 06-002-0150-0404 կադաստրային ծածկագրով, 0.015 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Թումոն տուփի մեջ» նոր կենտրոն հիմնելու նպատակով:
2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: