Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2023 թվականի N 37-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի,  47-րդ և 51-րդ հոդվածների                         

համայնքի ավագանին որոշում է.

Հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 1/2 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի
06-002-0150-0398 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00611 հեկտար  մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       Աճուրդի մեկնարկային գին սահմանել երեք հարյուր հազար (300000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող, Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի, 76/54 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0194-0027ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.01903հեկտար  մակերեսով հողամասը,  հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
      
Աճուրդի մեկնարկային գին սահմանել վեց հարյուր հիսուն հազար (650000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող  Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/13 հասցեում գտնվող,  Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0023ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.00602հեկտար  մակերեսով հողամասը, հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
      
Աճուրդի մեկնարկային գին սահմանել երեք հարյուր հազար (300000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող  Ալավերդի համայնքի  Ալավերդի քաղաք, Սանահին կայարան թաղամաս, 12/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0199-0048ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.01114հեկտար  մակերեսով հողամասը, հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
      
Աճուրդի մեկնարկային գին սահմանել չորս հարյուր հազար (400000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
5. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի  Մղարթ գյուղ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-078-0026-0019ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.15067հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       
Աճուրդի մեկնարկային գին սահմանել հինգ հարյուր հազար (500000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
6. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի Աքորի գյուղում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0248-0001ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.06723 հեկտար մակերեսով հողամասը,  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       
Աճուրդի մեկնարկային գին սահմանել երեք հարյուր հիսուն հազար (300000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի,  Ալավերդի քաղաք, Ջրավազան փողոց 7/5 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0023-0190ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.0058հեկտար մակերեսով հողամասը,  հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       
Աճուրդի մեկնարկային գին սահմանել հինգ հարյուր հազար (500000) ՀՀ դրամ,  նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
8. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի,  Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Պղնձագործների փողոց, 10/2 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0397ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.0706հեկտար մակերեսով հողամասը,  բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       
Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ միլիոն ութ հարյուր հազար (1800000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
9. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի,  Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց, 44/3 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0047-0187ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.00984հեկտար մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
       
Աճուրդի մեկնարկային գին սահմանել հինգ հարյուր հիսուն հազար (550000) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը,   մասնակցության վճար՝ տասնհինգ հազար  (15000) ՀՀ դրամ:
10. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում,  չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
11. Հողամասերի օտարումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:
            
12. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը  հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ

ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner