Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակավայրերի (Ալավերդի քաղաք, Ակներ, Աքորի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ, Ջիլիզա, Ախթալա քաղաք, Ախթալագյուղ, Առողջարանին կից գյուղ, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շամլուղ քաղաք, Փոքր Այրում, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ) գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: