Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածներով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի VI գլխով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, հաշվի առնելով, որ քննարկվող հողամասի օգտագործման արդյունավետությունը քաղաքացու կողմից կբարձրացվի, հիմք ընդունելով Գարիկ Սամվելի Փարսադանյանի դիմումը, սեփականության իրավունքի N 15082022-06-0013 վկայականը, համայնքային սեփականության N 2287063 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնք Ալավերդի, Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-088-0008-0009 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.098 համակերեսովհողամասի /վկայական N 2287063/, փոխանակությանը քաղաքացի Գարիկ Սամվելի Փարսադանյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, Շնող գյուղ, 12-րդ փողոց, 52 հասցեում գտնվող, կադաստրային 06-088-0002-0013 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.132 համակերեսովհողամասի հետ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Գարիկ Սամվելի Փարսադանյանի հետ կնքելու հողամասի փոխանակության մասին պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: