|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2022 թվականի N 15-Ա |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 33-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը` համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել համայնքապետարանի շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրում: 4. Որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: 5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 72-Ա որոշումը: |
Կողմ -26 ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(443.60 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|