Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2023 թվականի N 65-Ա

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0160-0010 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, Ալավերդիհամայնքիգլխավորհատակագծինհամապատասխանևհիմքընդունելով Մարիաննա Օնանյանի դիմումը, Ալավերդու քաղխորհրդի գործկոմի 08.10.1997թ. թիվ 157 որոշման քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը,համայնքիղեկավարիառաջարկությունը`

 

                                                         Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 

1.         Համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0160-0010 ծածկագրում գտնվող բնակարանի զբաղեցրած՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00613 հա մակերեսով հողամասը 74848 /յոթանասունչորս հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել բնակարանի համասեփականատերեր հանդիսացող՝ Մարիաննա Սեյրանի Օնանյանին, Մերի Սեյրանի Օնանյանին և Լենա Սեյրանի Օնանյանին որպես օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցողներ:

2.         Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:

3.        Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -25

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ

ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner