Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, թիվ ԼԴ2/0381/02/20 քաղաքացիական գործով դատարանի վճիռը, համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 22.06.2023թ. «Հաղպատ գյուղում գտնվող /06-060-0220-0023 ծածկագրից առանձնացվող/, դատարանի վճռով Անյուտա Հենրիկի Սարգսյանի սեփականության իրավունքը ճանաչված անասնաշենքի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» N 66-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: