Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝
հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար սահմանել վճար, 1 /մեկ/ միջոցառումը՝ 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ, ներառյալ գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, տխրության միջոցառումները կազմակերպել անվճար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: