Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 40-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հոկտեմբերի 2017 թվականի N 40-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդկետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով չնախատեսված ծախսերի կատարման անհրաժեշտությունից համայնքի ավագանին որոշում է`

 

1. Ալավերդի համայնքի  2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 10324.7  հազ. դրամ  (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) և այն հատկացնել հետևյալ ուղղություններով.

Կրթության բնագավառի արտադպրոցական կրթության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 8320.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637), որից 

  • «Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ       1000.0 հազ. դրամ

  • «Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ                           1320.0 հազ. դրամ

  • «Ալավերդու քաղաքային համայնքի Ալբերտ Պապոյանի անվան
    գեղարվեստի դպրոց»  ՀՈԱԿ                                                        1000.0 հազ. դրամ
     

  • «Ալավերդու քաղաքային համայնքի Օլեգ Գորբունովի
    անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ                          2000.0 հազ. դրամ

  • «Ալավերդու ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ                                       3000.0 հազ. դրամ

Կրթության բնագավառի նախադպրոցական կրթության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 1550.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637), որից 

  • «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական
    ուսումնական
    հաստատություն» ՀՈԱԿ                                           550.0 հազ. դրամ

  • «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական
    ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ                                           500.0 հազ. դրամ

  • «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական
    ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ                                            500.0 հազ. դրամ

Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի աղբահանության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 454.7 հազ. դրամով (բաժին 05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 4637):

Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել  2250.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113): Նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերը պակասեցնել 14.0 հազ. դրամով, հոդված 5129:

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի փողոցային լուսավորության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 100.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262361026, հոդված 5122): Նույն բնագավառի ջրամատակարարման շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 250.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113): Նույն բնագավառի բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների նախագծահետազոտական ծախսերն ավելացնել 185.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134):

Կրթության բնագավառի արտադպրոցական կրթության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 5122):

Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5121): Նույն բնագավառի նավթամթերքի և բնական գազի շենքերի և շինությունների կառուցման ծախսերն ավելացնել 134.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 3, դաս 2, ծրագիր 55, հ/հ 900262000517, հոդված 5112):

Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի աղբահանության տրանսպորտային սարքավորումների ծախսերն ավելացնել 450.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 5121):

Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 280.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 7, հոդված 5129):

Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի կենսաբազմազանություն և բնության պաշտպանության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել  65.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 00262061018, հոդված 5121):

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման մեքենասարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը պակասեցնել 60.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4252) և այդ գումարն ավելացնել նույն բնագավառի ներկայացուցչական ծախսերին՝ հոդված 4237:

Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում այլ եկամուտներ բնագավառի օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ պլանն ավելացնել 400.0 հազ. դրամով հ/հ 900265121203, համապատասխանաբար բյուջեի ծախսային մասում տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի հատուկ նպատակային այլ նյութերի պլանն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 4269):

Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում այլ եկամուտներ բնագավառի տեղական վճարների (արտադպրոցական հիմնարկների ծառայություններից օգտվողների) պլանն ավելացնել 2556.0 հազ. դրամով և համապատասխամաբար բյուջեի ծախսային մասում կրթության բնագավառի արտադպրոցական դաստիարակության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 2556.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637 ), որից ՝

  • «Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ       1056.0 հազ. դրամ

  • «Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ                             861.0 հազ. դրամ

  • «Ալավերդու քաղաքային համայնքի Ալբերտ Պապոյանի անվան
    գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ                                                          129.0 հազ. դրամ
     

  • «Ալավերդու քաղաքային համայնքի Օլեգ Գորբունովի անվան
    մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ                                      240.0 հազ. դրամ

  • «Ալավերդու ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ                                        270.0 հազ. դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -12

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner