Հայտարարությունների քանակը`
112
|
Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքներ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/12/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/01/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդու համայնքապետարանը սկսել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման գործընթաց: Համայնքապետարանը ակնկալում է համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի նախագծի և հետագայում դրա վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Այս պատճառով Ալավերդու համայնքապետարանը համայնքի պաշտոնական կայքէջի Նորություններ բաժնում ստեղծել է հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա ներկայացնել իր առաջարկները, որն էլ հնարավորություն կտա կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան: Առաջարկները կարող եք ներկայացնել մեկնաբանության համար նախատեսված հատվածում: Կից ներկայացվում է 2021 թվականի բյուջեի նախագծի հակիրճ տարբերակը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/09/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/10/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ‹‹06›› հոկտեմբերի 2020թ. ժամը 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ – վաճառք կառուցապատման նպատակով` 5 լոտով:
Վաճառվում է`
Լոտ 1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/11-5/1 հասցեում գտնվող, բնակելի կառուցապատման նպատակով, 66.0 քմ մակերեսով հողամաս, 06-002-0061-0170 ծածկագրով, 198000 դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու համար:
Լոտ 2. Համայնք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 1/25-2/1 հասցեում գտնվող, բնակելի կառուցապատման նպատակով, 40.0 քմ հողամաս, 06-002-0150-0371 ծածկագրով, 120000 դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու համար:
Լոտ 3. Համայնք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, N 17-5/5 հասցեում գտնվող, այլ գործառնական նշանակության, 53.7 քմ հողամաս, 06-002-0031-0045 ծածկագրով, 268500 դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատման համար:
Լոտ 4. Համայնք Ալավերդի, Աքորի գյուղի տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության, 174.7 քմ արոտավայր, 06-022-0102-0008 ծածկագրով, 52500 դրամ մեկնարկային գնով՝ գյուղ. արտադրական գործունեության համար:
Լոտ 5. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Մարտի 8-ի փողոց, N 1-39/1 հասցեում գտնվող, խառը կառուցապատման գործառնական նշանակության, 60.0 քմ մակերեսով հողամաս, 06-002-0014-0033 ծածկագրով, 180000 դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու համար:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, աճուրդի քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Կառուցապատվող հողամասերի համար աճուրդի հաղթողին տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասերի հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը, ժամը 16:00-ն:
Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ալավերդու համայնքապետարան, (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1, հեռ.` /0253/2-41-00):
|
| | |
|
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/09/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/10/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ‹‹08›› հոկտեմբերի 2020թ. ժամը 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության իրավունքի մրցույթ՝ 4 լոտով:
Լոտ 1. Համայնք Ալավերդի, Աքորի գյուղի տարածքում գտնվող, 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող /ծածկագիր՝ 06-022-0101-0133/, 12000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Լոտ 2. Համայնք Ալավերդի, Կաճաճկուտ գյուղի տարածքում գտնվող, 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր՝ 06-0541-0115-0010/, 20000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Լոտ 3. Համայնք Ալավերդի, Կաճաճկուտ գյուղի տարածքում գտնվող, 0.2721 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր՝ 06-054-0113-0015/, 25000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Լոտ 4. Համայնք Ալավերդի, Հաղպատ գյուղի տարածքում գտնվող, 0.01525 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր՝ 06-060-0231-0037/, 12000 դրամ վարձակալության տարեկան մեկնարկային վճարով:
Վարձակալության իրավունքի մրցույթի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասի հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Հայտերի ընդունումը դադարում է ‹‹05›› հոկտեմբերի 2020թ.:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալավերդու համայնքապետարան, հեռ.` /0253/2-41-00:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/09/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/09/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդի համայնքի հարգելի բնակիչներ․
Նախատեսվում է համայնքի ավագանու սեպտեմբերի 24-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում ներառել և քննարկել Ալավերդի համայնքի տարածքում 2021 թվականի համար սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին հարցը։
Ձեզ ենք ներկայացնում առաջարկվող դրույքաչափերը և խնդրում՝ առաջարկություններ լինելու դեպքում մինչև ս/թ․ սեպտեմբերի 15-ը ներկայացնել համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանին։
Կից ներկայացվում է հավելվածը.
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/09/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱUՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄԸՆԴՀԱՆՈՒՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆՏՐԱՆՍՊՈՐՏՈՎՈՒՂԵՎՈՐՆԵՐԻԿԱՆՈՆԱՎՈՐՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԸՆՏՐՈՒԹՅԱՆՄՐՑՈՒՅԹԻՄԱՍԻՆ
Ալավերդու համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման
(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)
ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար`
NN ը/կ
|
ԵՐԹՈՒՂՈՒ`
|
անվանումը և համարը
|
սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա- վարական կետ)
|
վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա- վարական կետ)
|
տեսակը (ավտոբուսային/ միկրոավ- տոբուսային)
|
սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը (ներառյալ պահուստային ավտոբուսների թիվը)
|
1.
|
Ակներ թաղամաս /համ. 001
|
Երթուղային կայարան
|
Ակներ թաղամաս
|
Ավտոբուսային
|
2
|
2
|
Մադան թաղամաս /համ. 002
|
Երթուղային կայարան
|
Մադան թաղամաս
|
Ավտոբուսային
|
1
|
3
|
Սանահին Սարահարթ թաղամաս /համ. 003
|
Երթուղային կայարան
|
Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակ
|
Ավտոբուսային
|
3
|
4
|
Սանահին կայարան /համ. 004/ Կիրովի, Զորավար Անդրանիկ, Երիտասարդական փողոցներով/
|
Դեբեդ թաղամաս
|
Սանահին կայարան թաղամաս
|
Միկրոավտոբուսա-յին
|
2
|
5
|
Սանահին կայարան /համ. 005 (Թումանյան փողոցով)
|
Դեբեդ թաղամաս
|
Սանահին կայարան թաղամաս
|
Միկրոավտոբուսա-յին
|
2
|
ՑԱՆԿ
ՄՐՑՈՒՅԹԻՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆՀԱՄԱՐԱՆՀՐԱԺԵՇՏՓԱUՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ.
2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).
5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ.
6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
7. Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ.
8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` oրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.
10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի uեփականության (oգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենoրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.
11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:
Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը «05» հոկտեմբերի 2020թ., ժամը 11:00-ին, Ալավերդու համայնքապետարանում:
Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը «29» սեպտեմբերի 2020թ., ժամը 11:00-ին, Ալավերդու համայնքապետարանում:
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0253) 2-46-00 հեռախոսահամարով կամ ներկայանալ համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, առաջին հարկ:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն:
|
| | |
|
|
|
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/08/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/09/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվող ՀԳՌԿՄ II Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:
ԱՇԶ Բաղադրիչի գերակա նպատակը.
կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի (այդ թվում՝ բուսական) վերամշակման, ինչպես նաև կերարտադրության և սառնարանային տնտեսությունների ոլորտներում շուկայահանվող (իրացվող) արտադրանքի ծավալային աճն է:
https://www.mineconomy.am/page/1350
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/08/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/12/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդու համայնքապետարանը սկսել է համայնքում առկա խնդիրների բազայի թարմացման գործընթաց:
Ալավերդու համայնքապետարանը ամեն տարի թարմացնում է համայնքի առաջ ծառացած խնդիրների բազան և դրանք դասակարգում ըստ առաջնահերթության: Խնդիրների վերհանումը կատարվում է համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների և բնակիչների միջոցով: Այս գործում շատ կարևոր է բնակիչների դերը, քանի որ բնակիչներն առավել լավ գիտեն իրենց բնակավայրին, թաղամասին ու առանձին բակերին առնչվող խնդիրները: Համայնքապետարանը հավաստիացնում է, որ դրանք կդասակարգվեն ըստ առաջնահերթության և ըստ այդ դասակարգման քայլ առ քայլ լուծում կստատնան:
|
| | |
|
|
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/03/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ներկայացվում է Առողջապահության նախարարի 2020թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 977-Ա հրամանը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Ուշադրություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/03/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
‼️Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք ✅Թարգմանիչներ ✅Տվյալների բազա լրացնողներ ✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Խնդրում եմ coronavolunteer@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն:
|
| | |
|
|
|
Ուշադրություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/03/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդի համայնքի հարգարժա՛ն բնակիչներ, Աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել մասսայական միջոցառումներից (քանի որ բոլոր պաշտոնական միջոցառումները ժամանակավորապես հետաձգվել են, կոչ ենք անում հետաձգել և խուսափել նաև անձնական նախաձեռնությամբ միջոցառումներից՝ հարսանիք, նշանդրեք, ծնունդ և այլն) սահմանափակել օտարնենրի հետ շփումը, գործունեությունը կազմակերպել տանից, համայնքապետարան, այլ հիմնակներ ուղղված դիմումների, փաստաղթղթերի փոխանցումը հրատապ չլինելու դեպքում հետաձգել, անհրաժեշտ հարցումները, ճշգրտումները կատարել հեռախոսազանգերի/ առցանց եղանակով, ինչպես նաև հետևել առողջապահության նախարարության կողմից տարածված ցուցումներին. ✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: ✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ: ✅ Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով: Նաև հորդորում ենք. ❗️Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), ❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ, ❗️Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/02/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդի համայնքի հարգելի՛ բնակիչներ. 2020 թվականի փետրվարի 20-ին, ժամը 1400-ին «Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում անց է կացվելու հանրային բաց լսում. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2019 թվականին համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հանրությանը կներկայացնի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ակնկալում ենք համայնքի բնակչության` քաղաքացիների, հիմնարկ-ձեռնարկությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալավերդու համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի քաղաքացիներ, Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականի ապրիլի 05-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար Լոռու մարզի Ալավերդի համայնքի տարածքում տեղամասային կենտրոններ սահմանելու մասին Ալավերդի համայնքի ղեկավարի N 34-Ա որոշումը և հանրաքվեի քարոզչական պաստառները փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին Ալավերդի համայնքի ղեկավարի N 35-Ա որոշումը: http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=658#.Xkp5LoozaM8
|
| | |
|
|
|
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/03/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի քաղաքացիներ
Դուք կարող եք մասնակցել Ձեր համայնքի զարգացմանը
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր
Լոռու մարզի Ալավերդի համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:
Ներկայացրեք ձեր գաղափարները հայտերի ձևաչափին համապատասխան և ակտիվորեն ներգրավվեք դրանց հաստատմանն ու իրականացմանը: Համայնքային բյուջեից ակնկալվող ֆինանսական ներդրումը կարող է կազմել առավելագույնը 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող ՀՈԱԿ-ները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային ակտիվ խմբերը՝ առնվազն 5 քաղաքացիների ընդգրկումով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ մարտի 1-ն է:
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Հարցերի դեպքում կարող եք կապվել Ալավերդու համայնքապետարան (Կարինե Սիմոնյանին) հեռ 025324100
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդու հաամայնքապետարանին անհրաժեշտ է օպերատոր ամենօրյա լրատվությունն ապահովելու համար։ Աշխատանքային պարտականություններ՝ • Միջոցառումների, հանդիպումների, համայնքում տեղի ունեցող իրադարձությունների լուսանկարում և լուսաբանում • Համայնքապետարանի պաշտոնական կայքի <<նորություններ>>, <<իրադարձություններ>>, <<պատկերասրահ>>, <<տեսադարան>>, <<ԶԼՄ-ները մեր մասին>>, <<առցանց հեռարձակումներ>> բաժինների վարում : • Համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի վարում Պահանջվող որակավորումներ՝ • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի տիրապետում • Բարձրագույն կրթություն • Կազմակերպչական, վերլուծական հմտություններ, • Ժամանակի կառավարման հմտություններ, • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. Դիմելու կարգը` Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է Ալավերդու համայնքապետարան, կամ alaverdi. lori @mta.gov.am էլեկտրոնային հասցեին ներկայացնեն. 1. Դիմում` համայնքի ղեկավարի անունով, 2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր` դիպլոմ /ներ/, վկայական /ներ/ , 3. ինքնակենսագրական (CV) 4. 1 էջը չգերազանցող հայերեն լեզվով «մոտիվացիոն նամակ»
Ոլորտում աշխատանքային փորձառությունը ցանկալի է:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սուսան Լալայան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ալավերդու համայնքապետարանի եկամոտների հաշվառման, հավաքագրման և գույքի կառավարման բաժնին անհրաժեշտ են հավաքագրող տեսուչներ: Ներկայացվող պահանջներն են՝ հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Տարիքային սահմանափակում՝ մինչև 50տ; Ցանկալի պայմաններ՝ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, աշխատանքային փորձ: Պահանջներին բավարարող անձինք կարող են դիմել Ալավերդու համայնքապետարան:
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 |
|