30.04.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
26.04.24
Ալավերդու համայնքապետարան էին հյուրընկալել Ալավերդու համար երկու դպրոցի սաները
|
Ապրիլի 26-ին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ընդունեց Ալավերդու թիվ երկու հիմնական դպրոցի աշակերտներին: Հանդիպմանը ներկա էին Ալավերդու Հով. Թումանյանի անվան համար երկու դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, դպրոցի տնօրեն Լուսինե Միքայելյանը և դպրոցի ուսուցիչները, ինչպես նաև «Իմ կյանքը համայնքում» ծրագրի մասնակիցներ Նարինեն և Վիկտորիան, ովքեր Ալավերդի համայնք են եկել Աբովյան քաղաքի համար երկու դպրոցից:«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը:Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ ...
Մանրամասն |
|
25.04.24
Համայնքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները
|
Նախորդ օրերի ընթացքում Ալավերդի համայնքի Շնող, Թեղուտ և Ճոճկան բնակավայրերում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքները, համայնքի ղեկավարի հանձնարարականով, իրականացվել են «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից:
|
|
25.04.24
Ապրիլի 27-ին Ալավերդի համայնքում հայտարարված է շաբաթօրյակ
|
Ապրիլի 25-ին Ալավերդու Համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքում գործող կառույցների տնօրենների հետ: Համայնքի ղեկավարը ողջունելով ներկաներին տեղեկացրեց ապրիլի 27-ին կայանալիք շաբաթօրյակի մասին:Շաբաթօրյակի ընթացքում Ալավերդի համայնքի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրայինօգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:Համայնքի բնակիչներին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված բնակավայր ունենալու գործում:Տեղեկացնում ենք, որ շաբաթօրյակի ...
Մանրամասն |
|
24.04.24
Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների
|
Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյա տարելիցին Ալավերդու Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների: Բարեխոսական կարգն իրականացրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։
Կարգից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ և քայլերթով շարժվեցին դեպի «Անմեղ զոհերի հիշատակ»-ին նվիրված հուշարձան:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը Ալավերդի համայնքի բնակիչների հետ ծաղիկներ խոնարհեց ի հիշատակ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի:
|
|
16.04.24
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
|
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ։ Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։ Վստահ եմ` ձեզնից յուրաքանչյուրը լիիրավ կրում է ոստիկանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։ Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրում օրինապահության ամրապնդման, քաղաքացիների անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության գործում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ` մաղթելով անփորձանք ու խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն
|
|
12.04.24
Կայացավ Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի 5-րդ նիստը
|
Կայացավ Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի 5-րդ հերթական նիստը՝ մասնակցությամբ 15 ավագանու անդամի։ Նիստի օրակարգում ընգրկված էին․5-րդ նիստի օրակարգը հաստատելու,համայնքի՝ 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու, 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 125-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ին գույք ամրացնելու մասին, «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագրի շրջանակներում ««Գանձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ...
Մանրամասն |
|
12.04.24
Համայնքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները
|
Ալավերդի համայնքի Շնող բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, գերազմանատան մաքրման, Վարդուտ թաղամասի ճանապարհների խճապատման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |