Այսօր: Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մեկնարկել է PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալավերդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպության կողմից իրականացվող PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ և գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

 

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ`

 ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,

 կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,

 ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջեւ,

 միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

 

PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

 լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ (այն դիմորդներն, ովքեր Հայաստանի քաղաքացի են, սակայն բնակվում են երկրից դուրս մրցույթին դիմել չեն կարող)

 Ծրագրին մասնակցելու պահին լինեն 25-ից 35 տարեկան (այսինքն՝ ծնված լինեն 1990 թվականի մայիսի 1-ից մինչև 2000 թվականի մայիսի 1-ը)

 տիրապետեն անգլերենին

 ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան,

 ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադիր լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում,

 ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ(խնդրում ենք մանրամասնել ձեր առաջնորդության և համագործակցության գործունեությունը այս դիմումի վերջում առկա շարադրություններում և ներկայացնել/վերբեռնել ցանկացած վկայական/նյութ, որը կարող է ապացուցել ձեր առաջնորդական հմտությունները

 ծրագրի ավարտից հետո վերադառնան իրենց հայրենի երկիր

 

Կարողանան մասնակցել ծրագրին ԱՄՆ-ում 2025 թվականի գարնանը (ակնկալվում է, որ տեղի կունենա 2025 թվականի մայիսին և հունիսին);

 Ճանապարհորդության ժամանակ պահպանեն ԱՄՆ մուտքի պահանջները՝ կապված COVID-19-ի հետ։

 Ծրագրի ժամկետները

 Ծրագիրը կիրականացվի մեկ փուլով 2025 թվականի գարնանը։

 

2025 թվականի գարնան ծրագրի մասնակիցները փետրվարից սկսած կընդգրկվեն ամենամսյա օնլայն միջոցառումներում։ Հանդիպումները ծրագրի մասնակիցների հետ կանցկացվեն ամիսը մեկ։ Որոշ հանդիպումների ժամանակ կարող են տրվել նաև ընթացիկ հանձնարարություններ։ ԱՄՆ-ում ծրագրի մասնակցությունը նախատեսվում է 2025 թվականի մայիսի 7-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թվականի ապրիլի 30ն է։

 PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

 

 

Բոլորը
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒLԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի
Ալավերդի համայնքի 26.05.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 31.03.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 23.02.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 11.02.2022թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 31.10.2022 թ նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի 12.07.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի 29.07.2021թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 07.09.2021թ.-ի ավագանու նիստ
Ալավերդի համայնքի 03.12.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու 15.02.2023 թվականի հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner