ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Ախթալայի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) 0.25 դրույքով, դաստիարակի 1,12 դրույքով թափուր պաշտոնների համար՝
Մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնի համար՝ մրցույթին կարող է մասնակցել այն անձը,ով ունի բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Դաստիարակի մրցույթին կարող է մասնակցել այն անձը,ով ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Համաձայն ՀՀ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների :
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում ,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հունվարի 27-ին, ժամը 11։00-ին, ք. Ախթալա Աբովյան 2 հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբեր 23-ից մինչև 2025 թվականի հունվարի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք. Ախթալա Աբովյան 2 հասցեում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել https://www.alaverdi.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 .
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 88 57 80 հեռախոսահամարով: