Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։
Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝
-առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
-երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։