📍ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Ալավերդու համայնքապետարանը հայտարարում է թեմատիկ նկարչական և լուսանկարչական մրցույթ։
Ներկայացրեք ձեր տեսակետներն այն մասին, թե ինչպե՞ս են մարդիկ օգտագործում մաքուր էներգիա, խնայում ռեսուրսները և հոգում բնության մասին (արևային վահանակներ, էներգախնայող համակարգեր, բնության պահպանման նախաձեռնություններ և այլ կիրառություններ)։
🖌 Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգով՝
1.Նկարչական մրցույթ – նախատեսված է դպրոցականների, երիտասարդների և արվեստի դպրոցի սաների համար։
2.Լուսանկարչական մրցույթ – լուսանկարների միջոցով ներկայացվում են Ալավերդիում կայուն էներգիայի կիրառման իրական օրինակներ։
Աշխատանքները կարող եք ուղարկել pressofalaverdimunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին և/կամ մոտենալ Ալավերդու համայքնապետարան։
📆 Հայտերի ընդունման ժամկետներ – 2025 թ. Մայիսի 28-ից մինչև հունիսի 08-ը։
🔹 Աշխատանքների հրապարակում և առցանց քվեարկություն – 2025 թ. հունիսի 09-15-ը
🔹 Ցուցահանդես և մրցանակաբաշխություն –
📍 Վայր՝ Մշակութային շենք նախկին Պիոներ տան շենք
📅 Օր՝ հունիսի 16
📢 Հրավիրում ենք Ալավերդի համայնքի բոլոր ստեղծագործ քաղաքացիներին՝ մասնակցելու այս նախաձեռնությանը և իրենց աշխատանքներով նպաստելու համայնքում կայուն էներգիայի գաղափարի տարածմանը ։
📲 Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին։