31.07.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
22.07.24
Հուլիսի 21-ին անցկացվեց «Ալավերդու օր» ամենամյա տոնակատարությունը:
|
Ինչպես ծրագրված էր, միջոցառումներ էին կազմակերպվել և մանուկների, և մեծահասակների համար՝ ներկայացումներ, ելույթներ, պարգևատրումներ, համերգ:Մանուկների համար Ալավերդու տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Կարմիր գլխարկը» ներկայացումը Ալավերդու «Ակմի» հունական կենտրոնում:Տպավորիչ էր «Աթոռիկ» դրամատիկական ներկայացման առաջնախաղը Ալավերդու մշակույթի կենտրոնում: Վալերի Պարանյանի սցենարով և Հրաչյա Պապինյանի բեմադրությամբ հետաքրքիր մանրապատումների շարքով ներկայացվեցին պատմություններ Մանեսի ու Ալավերդու մասին՝ անդրադարձ անելով նաև Դեբեդի «գժվելուն»:Ներկա էին համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, տեղակալները, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Արեն ...
Մանրամասն |
|
21.07.24
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի շնորհավորական ուղերձը ՛ հանքագործների և մետալուրգների օրվա առթիվ
|
Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին՝ հուլիս ամսվա երրորդ կիրակին ավանդապես նշվող Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ:Այս ճյուղի դերը խիստ կարևոր և նշանակալի է մեր երկրի, մարզի, համայնքի զարգացման համար: Ձեր դերը մեծ է Հայաստանի, Լոռու մարզի և հենց Ալավերդու բարեկեցությունն ու տնտեսական հզորացումն ապահովելու գործում:Այսօր էլ մեր համայնքում այս ոլորտում զբաղված են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:Հարգելի' մասնագետներ,Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, բացառիկ տոկունություն և նվիրում։ Շնորհիվ ձեր եզակի ...
Մանրամասն |
|
21.07.24
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի շնորավորական ուղերձը «Ալավերդու օրվա» կապակցությամբ
|
Սիրելի' ալավերդցիներ,Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Ալավերդի քաղաքի օրվա կապակցությամբ։Մեծ համոզմունքով ուզում եմ նշել, որ այս տոնի իրական հերոսները դուք եք, քանի որ դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին։Ալավերդին ուժ է հաղորդում յուրաքանչյուր ալավերդցու, և հենց դրա շնորհիվ էլ այսօր՝ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք նորից արարում, կառուցում ու շենացնում ենք մեր քաղաքը, և Ալավերդի քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերում մեր համատեղ և հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ յուրաքանչյուրիս ունեցած նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունք է։Համոզված եմ, որ բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Ալավերդին տարեցտարի ավելի է զարգանալու և իր ուրույն տեղն ու դերն է ամրապնդելու ...
Մանրամասն |
|
19.07.24
Շարունակվում են Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները։
|
Հուլիսի 19-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի պետ (ծածկագիր` 2․1-5) և զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ (ծածկագիր` 2․1-6) թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները։Մրցույթը իրականացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում հարցերին ճիշտ պատասխանած և նվազագույնը 85 % հավաքած մասնակիցները մասնակցել են բանավոր փուլին։Տեղեկացնենք, որ մրցութային հանձնաժողովից ներկա էին 6 անդամներ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի ղեկավարի օգնականը, ավագանու մեկ անդամ, Լոռու մարզպետի աշխատակազմից երկու ...
Մանրամասն |
|
19.07.24
Իրականացվել են շենքի դիտահորերի մաքրման աշխատանքներ
|
Ալավերդի համայնքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/30 շենքում խցանվել էին կոյուղագծերը, վնասվել էր խմելու ջրագծի խողովակաշարը։ Հուլիսի 18-ին Ալավերդու համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են շենքի դիտահորերի մաքրման աշխատանքներ՝ փչող և քաշող մեքենայի միջոցով, ինչպես նաև խմելու ջրագծի խողովակաշարի վերականգնման աշխատանքներ։
|
|
18.07.24
Վերականգնվել են Աքորի բնակավայրի հեռագնա հանդամասեր տանող ճանապարհների անանցանելի հատվածները
|
Աքորի բնակավայրի հեռագնա հանդամասեր տանող ճանապարհները հողահարթեցվել են, վերականգնվել են անանցանելի հատվածները:
|
|
18.07.24
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքում ապաստանած բնակիչների հետ
|
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Ալավերդի համայնքում հուլիսի 17-ին և 18-ին իրականացվել են հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքի Ալավերդի, Շնող, Մեծ Այրում բնակավայրերում ապաստանած քաղաքացիների հետ:Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հանդիպել է արցախցի բնակիչների հետ, քննարկել զբաղվածության ապահովման, ներկաների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղիները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները։Նշվել է, որ ծրագիրն իրականացվում է 3 փուլով․ -1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |