Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 254
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ԱՊՐԵԼՈՒ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՎՈՎ ՎԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

համայնքի ավագանին որոշում է.

 

1. Անհատույց օգտագործման իրավունքով ընդունել «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդի համայնքին տրամադրվող, GAZ A65R33-60 մակնիշի, թվով վեց հատ տրանսպորտային միջոցները:
2.
Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին կամ «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին հիմնադրամի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր:
3.
Տրանսպորտային միջոցների սպասարկումը և հետագա շահագործումը վերապահել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին:
4.
Հաստատել նշված տրանսպորտային միջոցներով սպասարկվող երթուղիները համաձայն հավելվածի:
5.
Նշված տրանսպորտային միջոցներով հաստատված երթուղիների սպասարկումը իրականացնել 1 ուղևորը 100 (հարյուր) ՀՀ դրամ սակագնով:
6.
Հաստատված երթուղիներից դուրս սպասարկումը իրականացնել Ալավերդի համայնքի ավագանու 22/11/2022 թվականի, թիվ 27-Ն որոշման, 2.23.4 կետի համաձայն:
7.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner