|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հուլիսի 2023 թվականի N 82-Ա |
«ԱՊՐԵԼՈՒ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՎՈՎ ՎԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է.
1. Անհատույց օգտագործման իրավունքով ընդունել «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդի համայնքին տրամադրվող, GAZ A65R33-60 մակնիշի, թվով վեց հատ տրանսպորտային միջոցները: 2. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին կամ «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին հիմնադրամի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր: 3. Տրանսպորտային միջոցների սպասարկումը և հետագա շահագործումը վերապահել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին: 4. Հաստատել նշված տրանսպորտային միջոցներով սպասարկվող երթուղիները համաձայն հավելվածի: 5. Նշված տրանսպորտային միջոցներով հաստատված երթուղիների սպասարկումը իրականացնել 1 ուղևորը 100 (հարյուր) ՀՀ դրամ սակագնով: 6. Հաստատված երթուղիներից դուրս սպասարկումը իրականացնել Ալավերդի համայնքի ավագանու 22/11/2022 թվականի, թիվ 27-Ն որոշման, 2.23.4 կետի համաձայն: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՊԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.81 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|