Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 28-րդկետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի առաջին մասի`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. «Օձունի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1 Կանոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.3-րդ կետում «Օձուն գյուղական համայնքն է» նախադասությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկն է» նախադասությամբ և «Օձուն համայնքի ավագանու» նախադասությունը «Ալավերդի համայնքի ավագանու» նախադասությամբ:
1.2 Կանոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.4-րդ կետում «Օձուն համայնքի ղեկավարը» նախադասությունը փոխարինել «Ալավերդի համայնքի ղեկավարը» նախադասությամբ:
1.3 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 16-րդ կետում «Շնողի գյուղապետարանը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկ» բառակապակցությամբ
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Շնողի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
2.1 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 4-րդ կետում «Շնողի գյուղապետարանն է» նախադասությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կառավարչական հիմնարկն է» նախադասությամբ:
2.2 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 5-րդ կետում «Շնող» բառը փոխարինել «Ալավերդի» բառով:
2.3 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 16-րդ կետում «Շնողի գյուղապետարանը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկ» բառակապակցությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: