30.06.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
21.06.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի բուժաշխատողներ,Այսօր` Բուժաշխատողի օրվա առթիվ, համայնքի վարչակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր նվիրված, պատասխանատու և մարդասիրական աշխատանքի համար։Ձեր ամենօրյա հոգատարությունը, անկաշառ նվիրումը և մասնագիտական բարեխիղճ վերաբերմունքը արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Դուք առաջին գծում եք կանգնած մարդու կյանքի և առողջության պահպանման գործում՝ անկախ դժվարություններից ու պայմաններից։Թող ձեր աշխատանքի նկատմամբ գնահատանքն ու հարգանքը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ բոլորիդ անսպառ ուժ, առողջություն, երջանկություն և ընտանեկան բարգավաճում։ Թող ձեր կատարած գործը միշտ գնահատված լինի, իսկ ձեր նվիրումն ու հոգատարությունը շարունակեն փրկել ու պահպանել կյանքեր։Շնորհակալություն եմ հայտնում ...
Մանրամասն |
|
20.06.25
Հունիսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավար կազմը աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում։
|
Հունիսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավար կազմը աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում։ Այցի շրջանակում համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, ՏԻՄ ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։Հանդիպմանը ներկա էին ԲԸՏՄ ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Վաղարշակ Ամիրխանյանը և Լևոն Լևոնյանը, ովքեր մարզային հանդիպումների շրջանակում ծանոթացել են համայնքում առկա բնապահպանական հիմնախնդիրներին և դրանց համայնքային կյանքի վրա թողած ազդեցությանը։Հիմնական ուշադրության կենտրոնում են եղել՝ճանապարհաշինարարության ընթացքում առաջացող խնդիրները,սորուն նյութերի տեղափոխման ժամանակ փոշու արտանետումների նվազեցումը,ջրային ...
Մանրամասն |
|
16.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆ ԱՐԵՆ ՓԻՐՈՒԶՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՊԱՏՎԱՎՈՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
|
Ալավերդու ըմբշամարտի դպրոցի սան Արեն Փիրուզյանը Մակեդոնիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 45 կգ քաշային կարգում նվաճեց պատվավոր բրոնզե մեդալ՝ վճռական գոտեմարտում հաղթելով ադրբեջանցի մրցակցին։Պատանի մարզիկի այս հաջողությունը հնարավոր դարձավ տաղանդավոր մարզիչներ՝ Ռազմիկ Խաչատրյանի և Դավիթ Զուրաբյանի երկարամյա նվիրված աշխատանքի ու անվերապահ աջակցության շնորհիվ։ Այս հաղթանակը ոգեշնչող օրինակ է համայնքի բազմաթիվ երեխաների համար՝ ապացուցելով, որ քրտնաջան աշխատանքն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ անպայման արդյունք են տալիս։Շնորհավորում ենք Արեն Փիրուզյանին, նրա ընտանիքին, մարզիչներին և Ալավերդու ըմբշամարտի դպրոցին այս կարևոր հաջողության համար՝ մաղթելով նոր հաղթանակներ ...
Մանրամասն |
|
13.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» -Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ և ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Կլոր սեղան հիմնադրամ» -ի ներկայացուցիչների և համայնքի ղեկավարության մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի օգնական Արթուր Մանուկյանը, համայնքապետարանի սոցիալական աշխատողները։Հանդիպման հիմնական նպատակն էր գնահատել Ալավերդի համայնքում առկա սոցիալական և ենթակառուցվածքային առաջնահերթ հիմնախնդիրները և պարզել դրանց ֆինանսավորման հնարավոր ուղիները՝ պետական, համայնքային, ինչպես նաև այլընտրանքային ռեսուրսների ներգրավմամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև երիտասարդական ոլորտին։ Մասնավորապես, անցկացվեց ֆոկուս խմբային քննարկում Ալավերդու երիտասարդական նախաձեռնությունների ...
Մանրամասն |
|
12.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՐԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
|
Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքում Ալավերդու պատվիրակության այցը շարունակվում է2025 թ. հունիսի 6-ին Ֆրանսիայի Գարդան քաղաքում Ալավերդի համայնքի ղեկավարը և Գարդանի քաղաքապետը ստորագրեցին ապակենտրոնացված համագործակցության պրոտոկոլ, որը նոր դռներ է բացում երկու համայնքների միջև համագործակցության համար։Ստորագրման արարողությունից հետո պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Գարդան քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ։Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցեց Գարդանի երաժշտական դպրոցի կողմից կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի երգեր և այլ հայկական ստեղծագործություններ։Հայ համայնքի պատվիրակության այցի շրջանակում կազմակերպվել ...
Մանրամասն |
|
05.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ
|
Ալավերդիում տեղի ունեցավմի միջոցառում, որն իր ջերմությամբ, բովանդակությամբ և մարդկային շեշտադրումներով տարբերվում էր սովորական տոնակատարություններից։ Ալավերդու համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի բարերարների նվիրատվությունների շնորհիվ կայացավ այս նախագիծը՝ նվիրված հատուկ կարիքներ ունեցող և ծնողազուրկ երեխաներին։ Սա ոչ միայն տոն էր, այլ նաև ուշադրությանև հոգատարության դրսևորման իրական օրինակ։Տոնը մեկնարկեց ջերմ մթնոլորտում, որտեղ համայնքի ղեկավարության ներկայությունն արդեն իսկ կարևոր ուղերձ էր՝ երեխաները մենակ չեն։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանը ինչպես նար Սանահինիհոգևոր հովիվ տեր ...
Մանրամասն |
|
01.06.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրով և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում ,որ աշխարհի բոլոր մանուկներն ստանան իրենց ծնողների ջերմությունն ու սերը, ապրեն առողջ,անհոգ , պաշտպանված ,ունենան բարեկեցիկ և լուսավոր ապագա։ Հարգելի' ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։Հավատացնում ենք ,որ համայնքի ամենակարևոր ռազմավարություններից մեկը մեր երեխաների կյանքն առավել բարեկեցիկ ու անհոգ դարձնելն է, նրանց համար նոր ու բարեկարգ կրթօջախներ ապահովելը, որպեսզի նրանք ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն իրենց հայրենի հողի վրա ու դառնան ապագայի լուսավոր կերտողներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |