30.09.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։ Հարգանքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
18.09.25
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 2025-2026ԹԹ․ ՄԻՆՉԵՎ 13-14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Սեպտեմբերի 17-ին Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2025-2026թթ․ մինչև 13-14 տարեկանների մանկապատանեկան առաջնությունը։ Առաջին հանդիպումը կայացավ Ախթալայի և Նիկարմ թիմերի միջև, որն ավարտվեց 2։2 հաշվով։ Առաջնությանը մասնակցում են 4 խումբ՝ յուրաքանչյուրում 6 թիմ։ Ախթալայի թիմը ընդգրկված է այն խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Իջևանի, Աչաջուրի և Դիլիջանի թիմերը։
|
|
17.09.25
ՇՆՈՂՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքի Շնող բնակավայրում ակտիվորեն իրականացվում են ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքներ։ Աշխատանքները կատարվելու են 7-րդ փողոցի 440 մետր և 1-ին փողոցի 1065 մետր երկարությամբ հատվածներում։
|
|
15.09.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ալավերդու համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց գործակարգավորող խորհրդակցությամբ, որը նախաձեռնել էր աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը։ Ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, տեղակալ Արթուր Շախկուլյանը, ղեկավարի օգնական Արթուր Մանուկյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի անդամները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքների ճիշտ ու արդյունավետ կազմակերպման ուղիները, աշխատակազմի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցերը, ինչպես նաև համայնքապետարանին հասցեագրված գրություններին ժամանակին և լիարժեք պատասխանների ապահովման հետ կապված հարցերը։
|
|
05.09.25
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Ավարտվել են Ալավերդի համայնքի ավտոբուսների կայանատեղիի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են Ալավերդու համայնքապետարանի պատվերով, իսկ շինարարական աշխատաքններն կատարվել է «Գունաշեն» ՍՊ ընկերության կողմից։
|
|
05.09.25
ԿԱՅԱՑԱՎ «ԱՔՈՐՈՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
|
Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Աքորու երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։
Մրցույթը հաղթած մասնակիցը Սյուզաննա Ավետյանն է։
|
|
05.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայքնապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող ծրագրերը, անդրադարձ կատարվեց համայնքի առջև ծառացած մի շարք խնիդրներին։ Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվեց նոր հանձնարարականեր՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետ։
|
|
04.09.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Արտակարգ իրավիճակների հարգելի՛ ծառայողներշնորհավորում եմ ամենամարդասիրական կառույցի աշխատակցի՝ փրկարարի մասնագիտական տոնի առթիվ։Ձեզ է վստահված ամենակարևոր առաքելություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու փրկության և պաշտպանության գործը։Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում։ Ձեր բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ՝ ֆիզիկական և բարոյական ջանքեր պահանջող։Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների ոլորտի այն ծառայողներին, ովքեր 2024 թվականին մայիսի ջրհեղեղի օրհասական օրերին կանգնեցին աղետի գոտի դարձած Ալավերդի համայնքի կողքին ՝ դժվարին և անկոտրում պայքար մղելով բնության տարերքի դեմ և իրենց բարձր պատրաստակամության, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |