ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) ՝ 0․5 դրույքով։
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում ,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 ) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2022 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11։00-ին, ք․ Ալավերդի, Թբիլիսյան խճուղի 5/2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 08։30-17։30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 95 233 543 հեռախոսահամարով: