2023թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ»-ում` Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ – վաճառք` 2 լոտով:
Վաճառվում են`
Լոտ 1. Համայնք Ալավերդի, Այգեհատ գյուղում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0307-0076 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք հողատեսքի, 1.201974 հեկտար մակերեսով հողամասը 1 200 000 դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Լոտ 2. Համայնք Ալավերդի, Այգեհատ գյուղում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-014-0307-0075 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք հողատեսքի, 0.226813 հեկտար մակերեսով հողամասը 250 000 դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, աճուրդի քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասերի հարևանությամբ գոյություն ունեն ընդհանուր օգտագործման մոտեցման ճանապարհ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 17:00-ն, հայտերի ընդունման հասցեն է՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, 410 սենյակ:
Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ալավերդու համայնքապետարան, (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1, հեռ.` /0253/2-41-00):