Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ6 միջպետական ճանապարհի Օձունի հանգույցում կատարվել է երթևեկության կարգի փոփոխություն։
Հանգույցը շրջանցելու համար երթևեկությունը կիրականացվի Օձուն բնակավայր տանող ճանապարհի (ոլորաններ) 2-րդ շրջադարձով։
Ճանապարհը կահավորված է երթևեկությունը կարգավորող նշաններով։