Ալավերդի համայնքի 2024 թվականի բյուջեի և Ալավերդի համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու նպատակով՝ ս/թ նոյեմբերի 9-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ, կանցկացվեն նախնական գնահատման հանրային քննարկումներ:
Ալավերդու Համայնքապետարանն ակնկալում է համայնքի ավագանու անդամների, հասարակական կառույցների և բնակչության շահագրգիռ մոտեցումն ու ակտիվ ներգրավվածությունը։ Առաջարկում ենք մինչև ս/թ նոյեմբերի 23-ը ներառյալ բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ուղարկել alaverdimunicipality@gmail.com էլ. փոստին և/կամ ներկայացնել Ալավերդու Համայնքապետարան` հետևյալ հասցեով. ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8/1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ալավերդի համայնքի 2024թ. բյուջեի հանրային քննարկման ժամի և վայրի մասին կհայտարարվի առանձին։