Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ալավերդի համայնքի՝ աղետից տուժած բնակավայրերի սոցիալական աջակցության շահառու ընտանիքներ,
Համաձայն ՀՀ կառավարության 2024 թ․ հուլիսի 4-ի թիվ 1033-Լ որոշման Հավելված N2-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգ»-ի (կցված է)՝
ա/ Սոցիալական աջակցության շահառու ընտանիքի անդամներից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն /ՄՍԾ Թումանյանի տարածքային կենտրոն/ պետք է ներկայացնի (այդ թվում նաև՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով) դիմում՝ Ձև N 2-ով առաջարկվող ձևաչափով՝ ամբողջական տեղեկատվություն տալով իր ընտանիքի անդամների և այլնի մասին:
բ/ Ինչպես նաև վերոնշյալ որոշմամբ հաստատված Ձև N 1-ով առաջարկվող ամբողջական տեղեկատվությունը, այն է՝ «2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքների տվյալներ»-ը սահմանված ժամկետում (մինչև 31.08.24) և ընթացակարգով անհրաժեշտ է տրամադրել սոցիալական աջակցության շահառու հանդիսացող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակող և վճարող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նույն միասնական սոցիալական ծառայության /ՄՍԾ/ Թումանյանի տարածքային կենտրոն (հասցե՝ Ալավերդի, Ջրավազանի փողոց, 7 շենք):
Դիմումները ներկայացնելուց առաջ նախապես ծանոթանալ սոցիալական աջակցության տրամադրման ԿԱՐԳ-ին, որը կցված է ստորև:
Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: