ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ երկու դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0. 25 դրույքով։ Մրցույթին կարող է մասնակցել այն անձը,ով ունի բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11։00-ին, ք. Ալավերդի, Թբիլիսյան խճ. 5/2 հասցեում:
Փաստաթղթերն պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 08-ը ներառյալ, ամեն օր ժամը 08։30-17։30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ք.Ալավերդի, Թբիլիսյան խճ. 5/2 հասցեում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և https://www.alaverdi.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 99 25 01 82 հեռախոսահամարով: