«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), «ՀՀ Կառավարության 2014թ․ նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023թ․ N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն 2025թ. փետրվարի 20-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի, Ալավերդի համայնքապետարանում իրականացվելու է հանրային քննարկում «ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Լոռու մարզի, Ալավերդի համայնքի, Սանահին բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am): Շահագրգիռ հանրությունը, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել օրենքով սահմանված կարգով, սույն ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։