Դու՛էլ կրթական ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, իրականցնում է եռափուլ մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։
Ծրագրին կարող են մասնակցել 16-22 տարեկան մարզաբնակ արցախցիները, ինչպես նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները։
Ծրագրի ավարտին մասնակիցը՝
• կունենա հստակ մասնագիտական կողմնորոշում՝ անցնելով կարիերայի խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ,
• կզարգացնի արդի աշխատաշուկային անհրաժեշտ հմտություններ՝ անկախ մասնագիտությունից,
• կայցելի Հայաստանի լավագույն ընկերություններ,
• կծանոթանա ամենապահանջված մասնագիտություններին,
• կփորձարկի ապագա մասնագիտությունը՝ իրական աշխատանքային միջավայրում։
Լավագույն 30 մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու փորձնակություն։ Գրացնման հղում՝ https://forms.gle/2G4DYpKq4DwX9uLL8 Վերջնաժամկետ՝ հունվարի 31։ Տեղերը սահմանափակ են։ Սովորի՛ր՝ կիրառելով։
Հարցերի դեպքում՝ 📩 info@duel.am, 📞 +37499 480 480