«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, օրենքի 03․05․2023թ․ խմբագրում ՀՕ 150), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Ալավերդու համայնքապետարանում /Ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8/1/ տեղի կունենա նախատեսվող գործունեության ՝ Ալավերդի համայնքիՍանահինբնակավայրում /գյուղում/ նոր գերեզմանատան կառուցման աշխատանքների նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային առաջին քննարկումը: Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ալավերդու համայնքապետարանում։
Շահագրգիռ անձինք գրավոր առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող են ներկայացնել ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում իսկ բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում։
Հանրային լսումների համար պատասխանատու անձ է հանդիսանում Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը 0991233000: