ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Արևներ » մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթներ՝ երաժշտության դաստիարակի/0,5 դրույք/ և Ծաթեր բնակավայրի այլընտրանքային խմբի դաստիարակի /0,56 դրույք/ թափուր հաստիքների համար:
Մրցույթներին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27.03.2024 թվականի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆավորման բնութագրերին համապատասխանող անձինք:
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներն անց են կացվելու 2025 թվականի ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին, Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 8-րդ փողոց, շ. 7 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ն, բացի՝ շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.alaverdi.am , www.lori.mtad.am կայքերում, «Լոռու մարզ» թերթում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարերին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf :
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96449932 հեռախոսահամարով:
Հասցե` Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 8-րդ փողոց, շ 7
Հեռ..` +374 96449932, +374 77816780
Էլ. փոստ` terezadavtyan55@gmail.com