31.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։ Հարգանքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
02.10.25
ԿԱՅԱՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀՈԱԿ-ՆԵՐԻ) ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) տնօրենների մասնակցությամբ։Խորհրդակցությունն անցկացվեց համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Շախկուլյանի, աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանի և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու առողջապահության հարցերի բաժնի պետ Լևոն Սադաղյանի գլխավորությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր աշխատանքային հարցեր, այդ թվում՝ հաստատությունների ընթացիկ գործունեությունը, առաջիկա ծրագրերի իրագործման ընթացքը և կազմակերպչական հարցեր։ Տնօրեններին ներկայացվեցին նաև հստակ հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել համայնքի ծրագրերի արդյունավետ իրականացումը ...
Մանրամասն |
|
02.10.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱԼԲԵՐՏ ՊԱՊՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԸ
|
Ալավերդու Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցը նշեց իր հիմնադրման 50-ամյակը։ Օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ այն համընկավ մեծ վարպետի՝ Ալբերտ Պապոյանի ծննդյան օրվա հետ։ Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արմինե Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Շախկուլյանը, աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանը, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաև վարպետի ընտանիքի անդամները։ Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքի խոսքեր, հիշատակվեցին վարպետի ավանդն ու թողած արժեքները, ներկայացվեցին երաժշտական կատարումներ։ Տոնական օրն ամփոփվեց ջերմ ու հուզիչ մթնոլորտում՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը համայնքի ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Ձեր սերունդը մեր քաղաքի ու համայնքի հենասյունն է․ դուք եք սերունդներին փոխանցում հողին ու հայրենիքին նվիրվածության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակները։ Ձեր խորհուրդներն ու կյանքի փորձը անփոխարինելի են մեզ համար։ Համայնքապետարանը միշտ ձեր կողքին է և ամեն ջանք գործադրում է, որպեսզի դուք ապրեք խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքով։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և ընտանիքի ջերմությամբ լի երկար տարիներ։ Հարգանքով՝ Դավիթ Ղումաշյան Ալավերդի համայնքի ղեկավար
|
|
27.09.25
ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀՎԵՑԻՆ ԽԱՉՔԱՐԻՆ՝ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՄԱՀ ՀԻՍԱՏԱԿԸ
|
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու համայնքի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ հավերժացնելու հայրենիքի համար նահատակված հերոսների անմահ հիշատակը։ Նրանք ընկան, որ մենք ապրենք խաղաղ ու ազատ։ Հավերժ փառք մեր հերոսներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, որ պիտի ապրի երջանիկ ու անսասան։
|
|
21.09.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։Հայ ժողովրդի` անկախություն ունենալու բաղձալի երազանքը 1991 թվականին ամրագրվեց որպես իրողություն։ Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է: Հայ ժողովուրդը անկախության հասել է մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ: Սա այն օրն է, որի համար անվարան մարտի են նետվել և զոհվել մեր հայրերն ու եղբայրները ։Խոնարհումս բոլոր հերոսներին ու հերոսածին մայրերին։Անկախության ու պետականության պահպանումը, հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս, ...
Մանրամասն |
|
21.09.25
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
ՀՀ Անկախության տոնը Ալավերդիում նշվեց մեծ հանդիսավորությամբ։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու համայնքապետարանի պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար հերոսացած տղաների շիրիմներին և հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին։ Այնուհետև մեկնարկեց տոնական երթը՝ ի նշան միասնության և համերաշխության։ «Հայաստանը ես եմ» խորագիրը կրող միջոցառումների շարքը շարունակվեց Ալավերդու մշակույթի կենտրոնի դահլիճում, որտեղ շնորհավորական խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ապա ելույթ ունեցան Ալավերդու ստեղծագործական խմբերը։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մերձակա հրապարակում միասնության շորջպարով ամփոփվեց տոնական օրը։
|
|
18.09.25
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 2025-2026ԹԹ․ ՄԻՆՉԵՎ 13-14 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Սեպտեմբերի 17-ին Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2025-2026թթ․ մինչև 13-14 տարեկանների մանկապատանեկան առաջնությունը։ Առաջին հանդիպումը կայացավ Ախթալայի և Նիկարմ թիմերի միջև, որն ավարտվեց 2։2 հաշվով։ Առաջնությանը մասնակցում են 4 խումբ՝ յուրաքանչյուրում 6 թիմ։ Ախթալայի թիմը ընդգրկված է այն խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Իջևանի, Աչաջուրի և Դիլիջանի թիմերը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |