ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2017 թվականին համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին համայնքների փնջեր, այդ թվում Ալավերդի խոշորացված համայնքը, որի փնջի կազմում ընդգրկված բնակավայրերն են քաղաք Ալավերդին (այդ թվում՝ Ակներ, Սանահին, Մադան գյուղական թաղամասերը) և Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա գյուղերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Ալավերդի քաղաքը: Համայնքի կազմում ընդգրված յուրաքնաչյուր բնակավայր ունի հիմնադրման իր պատմությունը.
Ալավերդի. Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939թ.-ից: Քաղաքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալավերդին, Ակները, Սանահինը և Մադանը:
Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել են պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3–րդ հազարամյակի երկրորդ կեսին:
Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ և մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ և կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանը ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ: 1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ և վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ:
Պղնձի արտադրութունը Ալավերդու տնտեսության մեջ առանցքային դեր է խաղացել: Ներկայում պղնձաձուլական գործարանը չի գործում: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաև Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը:
Ալավերդին աչքի է ընկնում պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ: Համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններով: Դրանց մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրը և Սանահինի պատմական (Քարե) կամուրջը: Սանահինի Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք), իսկ 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը:
Հաղպատ. Հաղպատը որպես բնակավայր թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դարերին: Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Միջնադարում Հաղպատը անվանվել է նաև մայրաքաղաք, բայց ոչ թե մարդաշատ կամ քաղաքական տեսակետից, այլ որպես հոգևոր մեծ կենտրոն: Հաղպատն աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով` Հաղպատավանքով, որը եզակի կառույց է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատավանքը հիմնադրվել է 976 թ. Բագրատունյաց Աշոտ ողորմածի կնոջ` Խոսրովանուշ թագուհու միջոցներով: Վանքն ունեցել է 500 հոգևորական: 1820-1828թթ. Եփրեմ կաթողիկոսի օրոք Մայր Աթոռը Էջմիածնից տեղափոխվել է Հաղպատ:
Ներկայիս հաղպատցիների նախնիները Արցախի Խաչեն գավառից են:
Կաճաճկուտ. Կաճաճկուտ գյուղը գտնվում է Լալվար սարի (Վիրահայոց լեռներ, Երկարությունը՝ 86 կմ, Առավելագույն բարձրությունը՝ 2552 մ) հարավային լանջին՝ Ալավերդի քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Կաճաճկուտ գյուղն ունի հին պատմական արմատներ, ինչի վկայությունն է գյուղի տարածքում գտնվող 7-8-րդ դարերին թվագրվող «Սեդվու Սուրբ Նշան» եկեղեցին և նույն տարածքի գերեզմանատունը:
Ծաղկաշատ. Ծաղկաշատ գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 12 կմ հարավ-արևելք Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին: Ծաղկաշատ գյուղը ունի հին պատմական արմատներ, բայց չկան ստույգ արձանագրված տվյալներ, սակայն 1927 թվականից պաշտոնապես այն անվանվել է Խաչի Դուռ: Անվանումն առաջացել է գյուղի հարավ-արևմտյան կողմում, ոչ մեծ բլրի վրա հայտնաբերված 9-10-րդ դարերում կառուցված Խաչի Դուռ մատուռի անվանումից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղը վերանվանվել է Ծաղկաշատ անունով, ընդգրկելով նաև հարակից տարածքները՝ Ջարդ, Գեղատեղ, Կախմախուտ փոքր բնակավայրերը: Ծաղկաշատ անունն առաջացել է բազմաթիվ և բազմերանգ ծաղիկների բազմազանությունից:
Ջիլիզա. Ջիլիզա գյուղը գտնվում է Վրաստանի Հանրապետության սահմանի մոտ, Ալավերդի քաղաքից 33կմ հեռավորության վրա: Ջիլիզա (բառ. բացատրություն` սիզախոտով հարուստ վայր, ժող. բաց.` շատ հեռու) գյուղը հիմնադրվել է 1910թ., Հայկի որդի Խոռի կառուցած Խորակերտ կամ Խոռակերտ գյուղաքաղաքի տեղում, որից պահապանվել է համանուն եկեղեցին (XIIդ) և բազմաթիվ այլ հուշարձաններ, գերեզմանոցներ և ավերված բնակատեղիներ: Պահպանվել է նաև Խուճապի վանքը /12-րդ դար/, ինչպես նաև Չախալաբերդ, հնում Բազաբերդ կամ Բազկերդ ամրոցի մի մասը /9-10րդ դդ./:
Աքորի. Աքորի գյուղը գտնվում է Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին, Ալավերդի քաղաքի հարավ-արևմուտքում: Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկատվություն չի պահպանվել, սակայն գյուղի տարածքում գտնվող «Ագեղցի» եկեղեցին, որը կառուցվել է 5-6-րդ դարերում, փաստում է, որ գյուղի տարածքը բնակեցված է եղել այդ դարերից:
Գյուղից 3կմ հյուսիս-արևմուտ՝ Լալվար լեռան թեքադիր լանջին է գտնվում Բգավորի կեղեցին:
Պատմական աղբյուրները չեն պարունկում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին: Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, որը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին:
Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Ալավերդին ՀՀ միջին մեծության համայնք է, գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, վարչականորեն մտնում է Լոռու մարզի մեջ, մարզկենտրոն Վանաձորից հեռավորությունը 44 կմ է, Երևանից` մոտ 169կմ, Ռուսաստանի Դաշնության սահմանից` մոտ 300 կմ, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Համայնքի միջով է անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի–Երևան երկաթգիծը, հանրապետության արտահանման և ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին, ինչպես նաև՝ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը:
Ալավերդի համայնքի մակերեսը 295,134 քառ. կմ է: Կտրտված ու բարդ ռելիեֆի պատճառով համայնքի թաղամասերն ու բնակավայրերը իրարից բավականին հեռու են: Ռելիեֆին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրություններ (750-1700 մ), խիստ մեծ թեքություններ (մինչև 350):
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Համայնքն ունի բարեխառն ու մեղմ կլիմա` պայմանավորված մակերևույթի համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -10.0 +2,5 °C է, հուլիսին՝ +15,3 +23 °C: Ամենաբարձրջերմաստիճանըդիտվումէհուլիսամսին` +30°C, +35 °C, ամենացածրը` հունվար, փետրվար ամիսներին` - 17-18 °C: Տեղումների քանակը 600-900 մմ է:
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ալավերդի
1.2) Աքորի
1.3) Հաղպատ
1.4) Կաճաճկուտ
1.5) Ջիլիզա
1.6) Ծաղկաշատ
1.1) 0 կմ
1.2) 5 կմ
1.3) 10 կմ
1.4) 15 կմ
1.5) 33 կմ
1.6) 16 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Թումանյան
3.Համայնքի կենտրոնի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
169
3.2) մարզկենտրոնից (կմ)
44
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
0
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղայինկայարանից (առկայության դեպքում) (կմ)
4.Համայնքիկենտրոնիբարձրությունըծովիմակերևույթից (մ)
750-1700
5.Համայնքիվարչականտարածքը (քառ. կմ/հա)
295,134/29513,88
6․Սահմանակից համայնքների անվանումները
Օձուն, Ախթալա
7.Համայնքապետարանիէլեկտրոնային փոստի հասցեն
alaverdi.lori@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
alaverdi.am
9.Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
(+374) 94 00 93 55
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
(+374) 253 2 41 00
11․Համայնքի հեռախոսային կոդը
(+374) 253
12․Համայնքում փոստային բաժանմունքի առկայությունը(այո, ոչ), քանակը
այո/10
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
1702
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիներիսպասարկմանգրասենյակիառկայությունը (այո, ոչ)
այո
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2020թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
16398
2. Գրանցված ծնունդների քանակը
207
2.Մահացության դեպքերի քանակը
270
3.Ամուսնությունների քանակը
82
4. Ամուսնալուծությունների քանակը
35
5. Տնային տնտեսությունների թիվը
7609
6. Ընտանեկաննպաստստացողտնայինտնտեսություններիքանակը
481
7. Կենսաթոշակառուների քանակը
3770
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
727
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.2021թ.
1. Գրադարանների քանակը
7
2. Արվեստի դպրոցների քանակը
2
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
12
5. Հանրակրթական դպրոցների քանակը
15
6. Նախնականմասնագիտական (արհեստագործական) ուսումնականհաստատություններիքանակը
1
7. Միջինմասնագիտականուսումնականհաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքիբնակարանայինֆոնդիընդհանուրմակերեսը (մ2)
384269
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
185
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուրթիվը
2883
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
9992,65
2.Բնակավայրերի հողեր (հա)
981,24
3.Արդյունաբերական, ընդերքօգտագործմանևայլարտադրականնշանակությանօբյեկտների
172,33
4.Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալենթակառուցվածքներիօբյետներ
178,09
5.Հատուկ նշանակության
6,00
6.Հատուկպահպանվողտարածքների
110,27
7.Անտառային
17967,63
8.Ջրային
105,67
9.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
2281
10. Մանրեղջերավորանասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
1436
11. Խոզերի գլուխաքանակը
1400
12. Գյուղատնտեսական տեխնիկա
37
12.1տրակտորներ (քանակը)
34
12.2կոմբայններ (քանակը)
13. Գյուղացիական տնտեսությունների թիվը
48
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
58
2. Համայնքումգազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
132.3
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
47
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
27
6.2 Էքսկավատորների քանակը
5
6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Աղբատար մեքենաների քանակը
6.7Բազմաֆունկցիոնալ կոմունալմեքենաների քանակը
6.8Վակումային փոշեկուլմեքենաների քանակը
6.9Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
18,812
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
Այո/5հատ
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը,
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
54
25
2.Վարչական ղեկավարների թվաքանակը
3. Ավագանուանդամներիօրենքովսահմանվածթվաքանակը
4. Ավագանուանդամներիփաստացիթվաքանակը
11. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը (նկարագրությունը)
Ակնկալվող լուծումը
Գործազրկության բարձր մակարդակ
Բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծում, Ալավերդի համայնքում բիզնես-ներդրումների խրախուսում:
Ճանապարհների և մայթերի հիմնանորգման ահրաժեշտություն
Հողային ծածկույթով (գրունտային) ճանապարհների վերակառուցում, ասֆալտապատում, ճանապարհների և մայթերի հիմնանորոգում:
Կամուրջների անմխիթար վիճակ
Համայնքի կամուրջների հիմնանորոգում:
Ոռոգման ջրագծերի վերանորոգման և նոր ոռոգման ցանցերի ստեղծման անհրաժեշտություն
Առկա վնասված ոռոգման համակարգերի վերանորոգում, նոր ոռոգման ցանցի կառուցում
Քարաթափման անհրաժեշտություն
Քարաթափման աշխատանքների իրականացում
Քանդված և վնասված հենապատերի վերանորոգման ու նոր հենապատերի կառուցման անհրաժեշտություն
Քանդված և վնասված, վթարային հենապատերի հիմնանորոգում, անվտանգության աստիճանի բարձրացում, նոր հենապատերի կառուցում
Բազմաբնակարանային շենքերի մուտքերի, աստիճանների և տանիքների անբարեկարգ վիճակ
Բազմաբնակարանային շենքերի մուտքերի, աստիճանների և տանիքների վերանորոգում
Հեղեղատարների մաքրման, ամրացման և նոր հեղեղատարների կառուցման անհրաժեշտություն
Ամեն տարի հեղեղատարների մաքրման աշխատանքների կազմակերպում, հեղեղատարների վերանորոգում և նոր հեղեղատարների կառուցում:
Աստիճանների անբարեկարգ վիճակ
Աստիճանների և աստիճանահարթակների հիմնանորոգում:
Վերելակների արդիականացման անհրաժեշտություն
Չգործող վերելակների վերանորոգում, վերագործարկում, գործող վերելակների անվտանգության ապահովում դրանց արդիականացման և ընթացիկ պահպանման միջոցով:
Ոչ արդիական լուսավորության համակարգ, չլուսավորված փողոցների, բակերի և խաղահրապարակների լուսավորման անհրաժեշտություն
Լուսատուների փոխարինում նոր էներգախնայող լուսատուներով, արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում՝ ընդգրկելով բոլոր չլուսավորված հատվածնքերը (փողոցներ, բակեր, խաղահրապարակներ, մշակութային կոէողներ և այլն)
Աղբահանության, սանմաքրման և ձնամաքրման աշխատանքների բարելավման անհրաժեշտություն
Աղբահանության, սանմաքրման և ձնամաքրման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի բազայի թարմացում, նոր տեխնիկաների ձեռքբերում և դրանցով համապատասխան աշխատանքների իրականացում: Նոր աղբամանների ձեռքբերում ու տեղադրում անհրաժեշտ վայրերում
Կոյուղագծերի հիմնանորոգման անհրաժեշտություն, համայնքի որոշ բնակավայրերում դրանց բացակայություն
Կոյուղագծերի հիմնանորոգում, նոր կոյուղագծերի անցկացում
Կրթական և մշակութային հաստատությունների շենքային ու բակային պայմանների բարելավման անհրաժեշտություն
Կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և բակերի վերանորոգման, բակերի բարեկարգման աշխատատքների իրականացում
Հանրային զուգարանների բացակայություն
Համայնքում հանրային զուգարանների կառուցում:
Կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման անհրաժեշտություն
1. Աղբարկղերի (պլաստիկի, ապակու, թղթի և խառը) ձեռքեբերում և տեղագրում:
2. Աղբի տեսակավորման կայանի ստեղծում:
Տեսակավորված աղբի վերամշակման կազմակերպում:
Հանրային կանաչապատ տարածքների ընդլայնման անհրաժեշտություն
Կանաչապատման համար տարածնքերի նախանշում և այդ տարածքների կանաչապատում
Facebook
Location on Google Maps
YouTube