2025թ․նոյեմբերի 4-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից էլեկտրոնային եղանակով հայտարարվել է Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 2 բազմաբնակարան շենքի բակային տարածքի ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռք բերման
<<ԼՄԱՀ-ԳՀԾՁԲ-25/98>> ծածկագրով գնման ընթացակարգ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․նոյեմբերի 11-ը։
Հայտերի բացումը կատարվել է armeps.am համակարգի միջոցով։
Գնման ընթացակարգին սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել նաև <<ԷԴ ԱՐՏ ՊՐՈԵԿՏ>> ՍՊԸ-ն, ում կողմից ներկայացված հայտը բավարարում է հրավերի պահանջներին, իսկ 4-րդ չափաբաժինների մասով գնային առաջարկը նվազագույն գնային առաջարկ է, որը չի գերազանցում գնման գինը։
Համաձայն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների, հայտնում եմ,որ որպես պատվիրատուի ղեկավար ունեմ փոխկապակցվածություն <<ԷԴ ԱՐՏ ՊՐՈԵԿՏ>> ՍՊԸ -ի տնօրեն՝ Էդգար Եղիազարյանի հետ, որը հանդիասանում է Ալավերդու համայնքապետարանի պայմանագրային աշխատող և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։