31.07.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
01.07.25
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Հուլիսի 1-ին Թումանյանի տարածաշրջանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց ամառային զորակոչի առաջին զորահավաքը` պարտքը տալու սրբազան հայրենիքին, համալրելու հայոց բանակի շարքերը և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունները: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչներ,ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Լոռու ՄՏՍ Թումանյանի բաժանմունքի ղեկավար Անատոլի Ջամալյանը, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը, ինչպես նաև նորակոչիկների ընտանիքների անդամներն ու հարազատները։Նախքան զորակոչի մեկնարկը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում անցկացվեց ...
Մանրամասն |
|
30.06.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հունիսի 30-ին Ալավերդի համայնքի Ալավերդի, Օձուն և Շնող բնակավայրերում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։Քննարկման առանցքում էին գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող պետական աջակցության երկու հիմնական ծրագրերը՝«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիր (2025-2028) Խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման պետական ծրագիր (տավարաբուժություն, ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվաբուծություն) Ի՞նչ է առաջարկվում այս նախաձեռնություններով․ Ծրագրերը միտված են գյուղատնտեսական արտադրության արդիականացմանը և ֆերմերների համար նոր հնարավորությունների ...
Մանրամասն |
|
26.06.25
«ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԱԾՐ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐՈՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ
|
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Շվեդական միջազգային զարգացման գործակալության ֆինանասավորմամբ, ՀՀ Կառավարության և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ Ալավերդի համայնքում էներգաարդյունավետությանը միտված մի շարք ծրագրեր են իրականացրել։«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվել է արևային ֆոտովոլտային կայան, էներգաարդյունավետ վերակառուցվել ու վերանորոգվել են կրթօջախներ, սոցիալապես խոցելի ընտանիքներին տրամադրվել են արևային կայաններ։Մղարթում ֆոտովոլտային կայանի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հունիսի 23-ին Ալավերդի էին ժամանել ...
Մանրամասն |
|
21.06.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի բուժաշխատողներ,Այսօր` Բուժաշխատողի օրվա առթիվ, համայնքի վարչակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր նվիրված, պատասխանատու և մարդասիրական աշխատանքի համար։Ձեր ամենօրյա հոգատարությունը, անկաշառ նվիրումը և մասնագիտական բարեխիղճ վերաբերմունքը արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Դուք առաջին գծում եք կանգնած մարդու կյանքի և առողջության պահպանման գործում՝ անկախ դժվարություններից ու պայմաններից։Թող ձեր աշխատանքի նկատմամբ գնահատանքն ու հարգանքը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ բոլորիդ անսպառ ուժ, առողջություն, երջանկություն և ընտանեկան բարգավաճում։ Թող ձեր կատարած գործը միշտ գնահատված լինի, իսկ ձեր նվիրումն ու հոգատարությունը շարունակեն փրկել ու պահպանել կյանքեր։Շնորհակալություն եմ հայտնում ...
Մանրամասն |
|
20.06.25
Հունիսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավար կազմը աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում։
|
Հունիսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավար կազմը աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում։ Այցի շրջանակում համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, ՏԻՄ ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։Հանդիպմանը ներկա էին ԲԸՏՄ ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Վաղարշակ Ամիրխանյանը և Լևոն Լևոնյանը, ովքեր մարզային հանդիպումների շրջանակում ծանոթացել են համայնքում առկա բնապահպանական հիմնախնդիրներին և դրանց համայնքային կյանքի վրա թողած ազդեցությանը։Հիմնական ուշադրության կենտրոնում են եղել՝ճանապարհաշինարարության ընթացքում առաջացող խնդիրները,սորուն նյութերի տեղափոխման ժամանակ փոշու արտանետումների նվազեցումը,ջրային ...
Մանրամասն |
|
16.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆ ԱՐԵՆ ՓԻՐՈՒԶՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՊԱՏՎԱՎՈՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
|
Ալավերդու ըմբշամարտի դպրոցի սան Արեն Փիրուզյանը Մակեդոնիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 45 կգ քաշային կարգում նվաճեց պատվավոր բրոնզե մեդալ՝ վճռական գոտեմարտում հաղթելով ադրբեջանցի մրցակցին։Պատանի մարզիկի այս հաջողությունը հնարավոր դարձավ տաղանդավոր մարզիչներ՝ Ռազմիկ Խաչատրյանի և Դավիթ Զուրաբյանի երկարամյա նվիրված աշխատանքի ու անվերապահ աջակցության շնորհիվ։ Այս հաղթանակը ոգեշնչող օրինակ է համայնքի բազմաթիվ երեխաների համար՝ ապացուցելով, որ քրտնաջան աշխատանքն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ անպայման արդյունք են տալիս։Շնորհավորում ենք Արեն Փիրուզյանին, նրա ընտանիքին, մարզիչներին և Ալավերդու ըմբշամարտի դպրոցին այս կարևոր հաջողության համար՝ մաղթելով նոր հաղթանակներ ...
Մանրամասն |
|
13.06.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» -Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ և ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Կլոր սեղան հիմնադրամ» -ի ներկայացուցիչների և համայնքի ղեկավարության մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի օգնական Արթուր Մանուկյանը, համայնքապետարանի սոցիալական աշխատողները։Հանդիպման հիմնական նպատակն էր գնահատել Ալավերդի համայնքում առկա սոցիալական և ենթակառուցվածքային առաջնահերթ հիմնախնդիրները և պարզել դրանց ֆինանսավորման հնարավոր ուղիները՝ պետական, համայնքային, ինչպես նաև այլընտրանքային ռեսուրսների ներգրավմամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև երիտասարդական ոլորտին։ Մասնավորապես, անցկացվեց ֆոկուս խմբային քննարկում Ալավերդու երիտասարդական նախաձեռնությունների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |