31.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
19.05.25
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Մայիսի 19-ին Ալավերդու Ակմի հունական կենտրոնի բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման արարողություն՝ նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։Միջոցառմանը մասնակցում էին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ավագանու անդամ, ազգությամբ հույն Սիմոն Զախարովը, հունական համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ։Ներկաները լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը , ապա ծաղիկներ խոնարհեցին խաչքարին` ևս մեկ անգամ վկայելով հայ-հունական դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, որն ամրանում է հիշողությամբ, համերաշխությամբ և միասնական ...
Մանրամասն |
|
19.05.25
ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆ ԼԻԱ ՏԻՏԱՆՅԱՆԻՆ
|
Մայիսի 19-ին Ալավերդի Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի աշխատակազմին ներկայացրին նորանշանակ տնօրեն Լիա Տիտանյանին։Օրեր առաջ անցկացվել էր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցելու համար հայտագրվել էին երեք թեկնածուներ։ Դավիթ Ղումաշյանը կարևորեց այն փաստը, որ Լիա Տիտանյանը մրցույթում հավաքելով ամենաբարձր միավորները՝ նշանակվել է տնօրեն, որն էլ արդար մրցակցության արդյունք է։Համայնքի ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց նաև դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` անցումային շրջանում բնականոն աշխատանքային ընթացքը ապահովելու համար, իսկ կոլեկտիվին մաղթեց հաջողություններ և ստեղծագործ աշխատանքային ...
Մանրամասն |
|
15.05.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներՄայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր։ Այս օրը առիթ է մեկ անգամ ևս արժևորելու ընտանիքի դերը մեր կյանքի, մեր համայնքի և ողջ հասարակության զարգացման գործում։Ընտանիքը յուրաքանչյուր մարդու ամենաամուր հենարանն է՝ արժեքների փոխանցման, կրթության և փոխադարձ պատասխանատվության առաջնային միջավայրը։ Ամուր ընտանիքները հիմք են կայուն համայնքի ու երկրի կառուցման համար։Այս օրը մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում գերակշռեն հարգանքը, աջակցությունը և հոգատար վերաբերմունքը։ Թող ձեր օջախներում երբեք չպակասեն խաղաղությունն ու կայունությունը։Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ ձեզ մաղթելով առողջություն, բարօրություն և համախմբվածություն՝ հանուն մեր երեխաների , մեր ...
Մանրամասն |
|
15.05.25
ՄԱՅԻՍԻ 15-Ը՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օրը, Ալավերդի համայնքում նշվեց ջերմ ու խորհրդանշական միջոցառմամբ։ Օրվա առթիվ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հյուրընկալեց 9 խնամատար ընտանիքների մայրիկներին և երեխաներին՝ գնահատելու նրանց դերը սիրով լի ու ապահով միջավայր ստեղծելու գործում։Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հուզիչ հարցեր՝ կապված խնամատարության համակարգի հետ, խոսվեց երեխաների երազանքների, ապագայի պատկերացումների մասին։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ի նշան երախտագիտության՝ մայրիկներին հանձնեց շնորհակալագրեր՝ որպես ընտանիք ձևավորելու և մանկական ջերմություն պարգևելու ներդրման խորհրդանիշ։Օրվա տոնական մթնոլորտը շարունակվեց ճանաչողական էքսկուսիայով։ Համայնքապետարանի սոցիալական աշխատողներ Աստղիկ ...
Մանրամասն |
|
15.05.25
ԿԱՅԱՑԱՎ «ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
|
Մայիսի 15-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Ալավերդու «Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթին հայտագրված երեք մասնակիցներից հաղթող ճանաչվեց Լիա Տիտանյանը։
|
|
12.05.25
ԿԱՅԱՑԱՎ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
|
Մայիսի 12-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթը հաղթահարած մասնակիցը Սերգեյ Մաշինյանն է։
|
|
09.05.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի' հայրենակիցներՇնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի ` Հաղթանակների տոնի առթիվ։Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկն է ։ Այն մեզ համար կարևոր խորհուրդ ունի` միասնականության և համախմբվածության, ազգային ոգու արժանապատվության ։Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, որովհետև հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար։Հայը բազմիցս ապացուցել է, որ կարող է մտքի ուժով և զենքով պաշտպանել իր ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հաղթանակների տոնի առթիվ ։Հավերժ փա'ռք մեր հաղթանակների ձեռքբերման ճանապարհին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |