Նպատակ | Ալավերդի համայնքի 2025թ տարեկան աշխատանքային պլանը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝
- համակարգելու Ալավերդի համայնքի 2025թ անելիքները,
- համախմբելու համայնքում 2025թ համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և ոլորտային հիմնական նպատակների իրականացման շուրջ,
- շաղկապելու նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ,
- որոշակիացնելու նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները։
|