Այսօր: Շաբաթ, 12 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․

     Հարգելի՛ այցելու,

   Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։

Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։

07.04.25 Շնորհավորական ուղերձ
Սիրելի՛ մայրեր, քույրեր, աղջիկներԱպրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, մեր կյանքի կարևորագույն արժեքներից մեկի՝ մայրության դերն ու նշանակությունը արժևորելու օր է: Մայրերը ոչ միայն կյանքի սկիզբն են, այլ նաև նպաստում են յուրաքանչյուր սերնդի դաստիարակությանը և մարդասիրական արժեքների փոխանցմանը։ Այսօր մենք նաև վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքներին, որոնք կարևոր են կանանց իրավունքների և հավասարության ապահովման համար։ Կանանց դերն ու մասնակցությունը տնտեսության, քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում պետք է շարունակեն ամրապնդվել, իսկ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է լիովին ապահովված լինեն։ Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ... Մանրամասն
03.04.25 Սոֆի Պետրոսյանը հաջողություններ է գրանցել շախմատ մարզաձևում
Հպարտությամբ հայտնում ենք ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղից Սոֆի Պետրոսյանը փայլուն մասնակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի կիսաեզրափակիչ առաջնությունում։
 
Անցկացնելով հաջող պարտիաներ և ցուցաբերելով բարձր մակարդակի խաղ` Սոֆին ոչ միայն արժանացել է մարզական 2-րդ կարգին, այլև ապահովել է իր տեղը եզրափակիչ առաջնությունում։
 
Մարզիչ Արմեն Պապյանի շնորհիվ Սոֆին հասել է այս նշանակալի նվաճմանը, ինչը կարևոր ձեռքբերում է և խոստումնալից սկիզբ ապագա հաջողությունների համար։
Շնորհավորում ենք Սոֆի Պետրոսյանին այս հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ շախմատի մեծ աշխարհում։
03.04.25 Համայնքի ղեկավարը աշխատանքային այցով Արևածագ գյուղում է
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը աշխատանքային այցով եղել է Արևածագ գյուղում, որտեղ վարչական ղեկավար Ռոմիկ Վարդանյանի ուղեկցությամբ հետևել է ընթացող բարեկարգման աշխատանքներին։
 
Ներկայումս մի քանի փողոցներում տուֆով սալարկման աշխատանքներ են կատարվում։ Արևելյան թաղամասում գտնվող 100 տոննա տարողունակությամբ ջրամբարը նախատեսվում է հիմնանորոգել, ինչը կնպաստի գյուղի բնակչության ջրամատակարարման բարելավմանը։
 
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ առաջիկայում կսկսվի գերեզմանատան ցանկապատման և բարեկարգման գործընթացը, ինչպես նաև գյուղում կկառուցվի նոր խաղահրապարակ։
 
Այցի շրջանակում Դավիթ Ղումաշյանը այցելեց նաև Արևածագի նոր կառուցվող դպրոցի շինհրապարակ և ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
02.04.25 Համայնքապետարանի սոցիալական աշխատողները բազմաբովանդակ աջակցություն են ցուցաբերում բնակիչներին
Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատողները՝ Գոհարիկ Գուլոյանը , Հասմիկ Մեջինյանը և Աստղիկ Դավիթավյանը ակտիվորեն համագործակցում են տեղական և միջազգային բարեգործական կազմակերպությունների հետ՝ աջակցություն տրամադրելով համայնքի տարբերսոցիալական խմբերին։ Այս աշխատանքի արդյունքում Ալավերդու բնակիչները պարբերաբար ստանում են տարատեսակ օգնություն՝ սնունդ, հագուստ, բժշկական ու հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։ Ամենամեծ ուշադրությունը դարձվում է այն մարդկանց, ովքեր հատկապես կարիք ունեն՝ տարեցներ, երեխաներ,բազմազավակ ծնողներ, սոցիալապես անապահով ընտանիքներ։ Կազմակերպությունները, որոնք համագործակցում են համայնքապետարանի հետ, հաճախակի իրականացնում են բարեգործական ծրագրեր, ... Մանրամասն
01.04.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը Ծաթեր գյուղում
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը աշխատանքային շրջայց կատարեց Ծաթեր գյուղում՝ տեղում ծանոթանալու ընթացիկ ծրագրերին։ Վարչական ղեկավար Յուրա Ավետյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է 560 մետր երկարությամբ կոյուղի։ Խողովակներն ու դիտահորերը տրամադրել է Ալավերդու համայնքապետարանը, իսկ աշխատանքներն իրականացվում են կոմունալ տնտեսության աշխատակազմի և բնակիչների համատեղ ջանքերով։ Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև գյուղի մյուս հատվածներում։  Նախկինում կառուցված շուրջ 100 մետր երկարությամբ կոյուղագիծը ենթարկվել է հիմնանորոգման, իսկ մեկ այլ փողոցում կառուցվել է 220 մետրանոց նոր ջրահեռացման համակարգ։ Բացի այդ, գյուղի կենտրոնում տեղադրվել է նոր կանգառ, որն իր հարմարավետությամբ կծառայի ... Մանրամասն
29.03.25 Ախթալայում հիմնանորոգվում է շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհ

Այս տարի Ակավերդի համայնք-ՀՀ Կառավարություն համաֆինանսավորմամբ համայնքի մի շարք մբակավայրերում կիրականացվեն կապիտալ ծրագրեր։

Նախատեսվում է Օջուն, Արևածագ, Այգեհատ, Արդվի Մղարթ, Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ակներ, Մեծ Այրում, Շամլուղ, Թեղուտ, Շնող, Ախթալա բնակավայրերում կապիտալ հիմնանորոգել և ասֆալտապատել փողոցներ։

Ալավերդի համայնք-ՀՀ Կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մեկնարկը տրվեց Ածթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհահատվածի հիմնանորոգմամբ։

Շուրջ 1 կմ ճանապարհի որոշ հատվածներում իրականացվում են լայնացման աշխատանքներ, ամբողջությամբ կառուղվում է ջրահեռացման համակարգ։

 

28.03.25 Պրեմիերա Ալավերդու թատրոնում
Մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը։
Թատերական տոնին Ալավերդու դրամատիկական թատրոնը հանդիսականին ներկայացավ «Քնքույշ սրտից պատռվածք» ներկայացման առաջնախաղով։
 
Պրեմիերային ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, կրթության և մշակույթի բաժնի ներկայացուցիչներ, թատերասեր ալավերդցիներ։
 
Տոնի կապակցությամբ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը արժանացավ համայնքի ղեկավարի շնորհակալագրի։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒLԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի
Ալավերդի համայնքի 26.05.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 31.03.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 23.02.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 11.02.2022թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 31.10.2022 թ նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի 12.07.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի 29.07.2021թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 07.09.2021թ.-ի ավագանու նիստ
Ալավերդի համայնքի 03.12.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու 15.02.2023 թվականի հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner